Թուրքական դատարանը լրագրող Հայկո Բաղդատին ձերբակալելու որոշում է կայացրել 2 ապրիլի 2018 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդատին կալանավորելու որոշում է կայացրել՝ նրան մեղադրում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ: Որոշումը հեռակա է կայացվել, քանի որ Բաղդատը հեռացել է երկրից, գրում է թուրքական Ahval թերթը: Հայկո Բաղդադտը ստիպված է եղել հեռանալ Թուրքիայից իշխանությունների հետապնդումների պատճառով: Նա գտնվում է Գերմանիայում, որի իշխանությունները հրաժարվել են հետաքննել լրագրողին: «Ես ապրում եմ Գերմանիայի պաշտպանության ներքո»,-ասել էր Բաղդատը ԶԼՄ-ներին: Բաղդատի դեմ քրեական գործ է հարուցված Թուրքիայի ՔՕ 299 հոդվածով՝ վիրավորանք նախագահի հասցեին, որով նրան մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում,: 2015-ին Բաղդատը հոդված էր հրապարակել թուրքական մամուլում՝ ի պաշտպանություն իր գործընկեր Ահմեդ Հաքանի, որը գրում էր Էրդողանի հակասիրիական քաղաքականության մասին, սպառնալիքներ էր ստանում հեռախոսով, ենթարկվել էր ծեծի: Բաղդատը գրել էր, թե առաջին հարվածը Հաքանին հասցրել էր Էրդողանը, իսկ իշխանամետ ԶԼՄ-ները շարունակել են նրա հալածանքներն ՝ անվանելով դավաճան ու օտարազգի: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |