Արցախի ԱԺ նախագահը Ֆրանսիայում պատմել է Հարավային Կովկասում իրավիճակի մասին

Արցախի ԱԺ նախագահը  Ֆրանսիայում պատմել է Հարավային Կովկասում իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - Փարիզում աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 6-ին հանդիպել է ֆրանսիացի մի խումբ լրագրողների հետ։

Ապրիլի 3-ին Դրոմի նահանգում մեկնարկել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա:

Խորհրդարանի ղեկավարը լրագրողներին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետևանքով առկա անվտանգային հարցերի համատեքստում։ Ազգային ժողովի նախագահը ֆրանսիացի լրագրողներին տեղեկություններ է հաղորդել նաև արտաքին կապերի, Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության մասին։

Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է ֆրանսիացի լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հիմնախնդրի լուծման հեռանկարներին, Արցախի տնտեսությանը, երիտասարդության տրամադրվածությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերին, հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ Աշոտ Ղուլյանն ընդգծել էր, որ Արցախում բարձր են գնահատում ֆրանսիական քաղաքների հետ բարեկամական կապերը և այդ հարաբերությունները արհեստականորեն քաղաքականացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Նրա խոսքով Արցախի հանրային և տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն կատարելագործելու իրենց աշխատանքների կազմակերպումը և այս համատեքստում զարգացած ժողովրդավարական երկրների ու քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորություններ են փնտրում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---