Еurasianet. ՀՀ-ն և Ադրբեջանը մրցում են իրանական արտադրության համար

Еurasianet. ՀՀ-ն և Ադրբեջանը մրցում են իրանական արտադրության համար

PanARMENIAN.Net - Իրանը մշտապես եղել է բավականին մարգինալ խաղացող Հարավային Կովկասում, սակայն Ադրբեջանն ու Հայաստանը մրցակցում են՝ երկրին տարածաշրջանային գործընթացների մեջ ներքաշելու համար: Այս մասին գրում է Еurasianet վերլուծական հարթակը:

Հոդվածի հեղինակ Բրեդլի Ջարդինը գրում է, որ Հայաստանը նոր հարաբերություններ է զարգացնում Իրանի հետ տնտեսական շրջափակումը շրջանցելու համար, սակայն մի փոքր դեպի արևելք Ադրբեջանը ջանքեր է գործադրում է Երևանի ծրագրերին խանգարելու համար:

Հեղինակն անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կապող օղակ լինելու դերին, ինչպես նաև Իրանի հետ Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ գրում է, որ կողմերի միջև առևտրաշրջանառությունը փոխշահավետ է:

«2017-ին երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է $211,4 մլն: Իսլամական պետությունը երկար ժամանակ հետաքրքրված էր ընդլայնելու իր առևտուրը ՌԴ-ի հետ ԵԱՏՄ-ի միջոցով»,- գրում է հեղինակը:

Նյութի մեջ նշվում է, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը, որի շուրջ կողմերը համաձայնության էին եկել 2009-ին, ձախողվել է Բաքվի «արգրեսիվ լոբբինգի» հետևանքով: Փոխարենը, հունվարին գործարկվեց $500 մլն արժողությամբ 205 կմ-անոց Ռեշտ-Աստարա երկաթգիծը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի հատվածն է:

Ջարդինն անդրադառնում է նաև անվտանգության գործոնին:

«Բաքվին՝ ՀՀ-ի հետ պատերազմից ի վեր, անվտանգության ոլորտում անհանգստացնող հիմնական հարցերից է Նախիջևանը, որի հետ կապը միայն օդային ճանապարհով է: Բաքուն մտադիր է ընդլայնել վերջերս գործարկված նոր երկաթգիծը դեպի Նախիջևան և իրանական Մաշադ քաղաք», - գրում է հեղինակը՝ հավելելով, որ երկաթգիծն առավելություն է տալիս Իրանի հարցում՝ ՀՀ –ի հետ մրցակցելիս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---