Կարայան. ՌԴ դեմ պատժամիջոցները կարճաժամկետ կտրվածքով չեն վնասի ՀՀ-ին12 ապրիլի 2018 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ռուբլու տատանումները և ՌԴ դեմ պատժամիջոցները կարճաժամկետ կտրվածքով որևէ վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը: «Մենք հետևում ենք, կոնսուլտացիաներ ենք անում մեր ռուս գործընկերների հետ: Քննարկումներ ենք ունենում մեր արտահանողների հետ, որոնք իրենց պայմանագրային հարաբերությունները կարգավորում են ռուսական ռուբլով»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունն օժանդակության իր գործիքակազմով հանդես կգա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսում պատժամիջոցների փաթեթ է պատրաստվում ՌԴ պետպարտքի ու պետական բանկերի դեմ, որով նախատեսվում է արգելել բոլոր գործողությունները ՌԴ պետպարտքի հետ ԱՄՆ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձնաց: Այդ լուրերի ֆոնին նվազեց ռուսական ռուբլու փոխարժեքը, որը, սակայն, սկսեց վերականգնվել ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունից հետո, որի համաձայն ՌԴ պետպարտքի դեմ պատժամիջոցներն արդարացված չեն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |