Փաշինյանը պատռել է հավաքը ցրելու մասին ոստիկանության ծանուցումը17 ապրիլի 2018 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանն ասպրիլի 17-ի առավոտյան «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին է հանձնել Ֆրանսիայի հրապարակում հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պաշտոնական ծանուցումը, որը կազմված է «Հավաքների մասին» օրենքի դրույթներին համապատասխան: Նիկոլ Փաշինյանը պատռել է Օսիպյանի հանձնած ծանուցումը: «Հայաստանում սկսվել է տոտալ անհնազանդություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանությունը նախազգուշացրել է հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից: «2018-ի ապրիլի 13-ից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքը իրականացվել է Երևանի ճանապարհները դիտավորությամբ փակելու, կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու, կենսական նշանակության տրանսպորտային հանգույցները շրջափակելու և տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնի գործողություններ կատարելով զանգվածային անկարգությունների դրսևորումներով: Հավաքի կազմակերպիչները պարբերաբար կոչեր են հնչեցնում պատգամավորների մուտքը Ազգային ժողով արգելելու և Ազգային ժողովի շենքը շրջափակելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց իրավունքների ապօրինի սահմանափակումները և հասարակական կարգը խախտող խմբային գործողությունները կրել են շարունակական բնույթ, ՀՀ ոստիկանությունը շուրջ 3 օր սահմանափակվել է բացառապես հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին բանավոր նախազգուշացումներ տալով և պահանջներ ներկայացնելով, որոնք, սակայն, ամբողջությամբ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից: Ոստիկանությունը հավաքի ազատության իրավունքին միջամտող այլ գործողություններ չի կատարել, քանի որ հավաքը հիմնականում կրել է խաղաղ բնույթ: Հավաքը որոշակի ժամանակահատված դադարել է խաղաղ լինելուց, հատկապես, երբ ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին ուղղորդել է դեպի Բաղրամյան պողոտա՝ փորձելով ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական պատնեշը: Հրահրված բախումների արդյունքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում վնաս է պատճառվել անձանց առողջությանը, հանրային սեփականություն հանդիսացող գույքին»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Նշվում է, որ ոստիկանության նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից: Նշվում է, որ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։ Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ընդդիմությունը փորձելու է շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերն ու ելքերը մինչև ժամը 12։00-ն․ այդ ժամին խորհրդարանը քվեարկությամբ ընտրելու է վարչապետին։ Ուշագրավ Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ «Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ»,–գրել է նա |