Ռուս փորձագետ. «ՀՀ-ին նախանձել կարելի է»՝ ընդդիմադիր գործունեության հնարավորություն կա17 ապրիլի 2018 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուս փորձագետներն անդրադարձել են Երևանում 5-րդ օրը շարունակվող ՀՀԿ առաջնորդ և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերին: ՌԴ Ռեգիոնալ նախագծերի ինստիտուտի նախագահ Բորիս Նադեժդինը կարծում է, որ Հայաստանում ձևավորվել է բողոքի ակցիաների անցկացման սեփական «ավանդույթ»: Ըստ նրա, ի տարբերություն հետխորհրդային շատ պետությունների, Հայաստանում կա ընդդիմադիր գործունեություն ծավալելու իրական հնարավորություն և այդ իմաստով «Հայաստանին միայն նախանձել կարելի է», հայտնում է Rusarminfo-ն: «Կան երկրներ, որտեղ ընդհանրապես ընդունված չէ ամբոխներով փողոց դուրս գալ, ինչ էլ պատահի՝ օրինակ, Ռուսաստանը: Կան երկրներ, որտեղ հենց որ մի բան այն չէ, անմիջապես վրաններ են հայտնվում և վռնդում են նախագահին, նախագահները փախչում են, ինչպես Վրաստանում և Ուկրաինայում: Իսկ Հայաստանը միշտ այդ երկու դրսևորման մեջտեղում է եղել»,-ասել է Նադեժդինը: ՌԴ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի նախագահ Ալեքսեյ Մարտինովը կարծում է, որ Հայաստանում կա «բողոքների ակտիվության սեփական ավանդույթը», սակայն, չի ընդունում ակցիաների առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ համարելով, որ նա սադրանքի է գնում: «Ես միանգամայն կողմ եմ, որ մարդիկ սեփական կարծիքը հայտնելու իրավունք ունենան, այդ թվում կարողանան դա անել բողոքի տեսքով, սակայն, ես դեմ եմ ցանկացած պետական հեղաշրջման և պետության ոչնչացմանն ուղղված գործողություններին»,-ասել է Մարտինովը: Ապրիլի 17-ին Ազգային ժողովն ընտրելու է ՀՀ վարչապետին: Խորհրդարանում մեծամասնություն կաղմող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ընդդիմությունը փորձելու է շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերն ու ելքերը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |