Լապշինը շնորհակալ է Փաշինյանին իր ազատման պահանջով ակցիայի համար

Լապշինը շնորհակալ է Փաշինյանին իր ազատման պահանջով ակցիայի համար

PanARMENIAN.Net - Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա «Երկիր Մեդիայի» եթերում շնորհակալություն է հայտնել հայկական կողմին իրեն ազատելու ուղղությամբ գործադրված ջանքերի համար: Նա շնորհակալություն է հայտնել նաև Նիկոլ Փաշինյանին՝ իր ազատման պահանջով ամիսներ առաջ Բելառուսի դեսպանատան դիմաց ակցիա կազմակերպելու համար:

Լապշինը Հայաստանում ՝ մասնակցելու Երևանում բացված Զբոսաշրջության ցուցահանդեսին:In Tour Expo 2018 ցուցահանդեսում Լապշինը պատմելու է իր ճամփորդությունների մասին:

Լապշինը խոսել է նաև Ադրբեջանի բանտում անցկացրած ամիսների մասին:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել էին Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լապշինը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ, ընդդեմ Ադրբեջանի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---