Արմեն Գևորգյանը Մոսկվայում քննարկումներ է ունեցել երեք խումբ հարցերի շուրջ

Արմեն Գևորգյանը Մոսկվայում քննարկումներ է ունեցել  երեք խումբ հարցերի շուրջ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ:

Քննարկվել են 3 խումբ հարցեր՝ ԵՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ և ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների: Քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---