Վիեննայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Վիեննայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու համայնքը:

Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի Ազգային խորհրդրի պատգամավոր, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրիացի հասարակական գործիչներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Ավստրիահայ համայնքի «Անի» երգչախմբի ելույթին և Վերֆելի արձանի մոտ պսակ դնելու արարողությանը հաջորդեցին ավստրիահայ համայնքի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարների, Ազգային խորհրդի պատգամավոր Քուգլերի ելույթները: Վերջինս իր խոսքում ընդգծել է 3 տարի առաջ Ավստրիայի խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ գործած ոճրագործության մեջ Ավստրիայի պատասխանատվությունը ճանաչելու մասին հայտարարության կարևորությունը:

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն իր ելույթում կոչ է արել կրկին արժանի տուրք մատուցել ավստրիացի մեծ գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելին, որն իր գրչին պատկանող «Մուսա լեռան 40 օրը» վեպի միջոցով կարողացավ ճշմարտացի կերպով լուսաբանել և համայն աշխարհին ներկայացնել հայ ժողովրդի ողբերգության և հերոսական պատմության մի կարևորագույն դրվագ, պայքարելու և մաքառելու հայի կամքն ու ուժը:

Դեսպան Կիրակոսյանը նաև շեշտել է, որ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի նախաշեմին անհրաժեշտ է փաստել, որ Հայոց պետականությունն է հանդիսանում հայ ժողովրդի անվտանգության երաշխիքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---