Ազնավուրը Ծագող արևի շքանշան կստանա![]() 30 ապրիլի 2018 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ճապոնիայի կառավարության կողմից արժանացել է Ծագող արևի շքանշանին: Այդ մասին հայտնել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը: «2018թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է և, ճանաչելով իր ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, արժանացել է Ծագող արևի շքանշանին»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Ազնավուրը, որը նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղել նրան շքանշանը ստանալու առթիվ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հանրահայտ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը չեղարկել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը վատ ինքնազգացողության պատճառով: Ապրիլի 26-ին նա վերադարձավ Փարիզ:Ազնավուրը վատ էր զգացել Պետերբուրգում համերգի փորձի ժամանակ, նրան հիվանդանոց էին տեղափոխել: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |