ԶԼՄ. Եվգենիա Մեդվեդևան կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում

ԶԼՄ. Եվգենիա Մեդվեդևան կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում

PanARMENIAN.Net - Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, 18-ամյա Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) կարող է փոխել սպորտային քաղաքացիությունը հայկականի, քանի որ նրա հայրը գործարար Արման Բաբասյանն է: Այդ մասին հայտնում է «Վես սպորտ» գործակալությունն իրազեկ աղբյուրի վրա հղումով:

Նշվում է, որ Մեդվեդևան հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում, երկարացնելու համար իր մասնակցությունը պաշտոնական մրցումներին: Նաև, ըստ պարբերականի, գեղասահորդուհին կտեղափոխվի Կանադա, որտեղ կաշխատի հայտնի մարզիչ Բրայան Օրսերի հետ:

Ըստ ԶԼՄ-ների, նա կարող է մեկնել Կանադա արդեն հունիսին, Ճապոնիայում կայանալիք ցուցադրական ելույթներից հետո:

Ավելի վաղ Սպորտի և կրթության «Սամբո-70» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռենատ Լայշևը հաստատել էր ԶԼՄ-ների այն տեղեկությունը, որ Մեդվեդևան ավարտել է համագործակցությունն իր մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ: Նա նաև նշել էր, որ Մեդվեդևան կշարունակի մարզվել «Սամբո-70» կենտրոնում, բայց մեկ այլ մարզչի մոտ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---