Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10.4%-ով

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10.4%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 737 861 մարդ, որը 10.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 212 782 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.9 տոկոսով:

2018-ի ապրիլին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 200 712 մարդ՝ 9.6 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ապրիլ ամսվա ցուցանիշը:

2018-ի հունվար-ապրիլ ամիսներին, 2017-ի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 6.8 տոկոս աճ:

2018-ի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12 070 մարդ: 2017-ի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 5283 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 44 025 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 19 189 մարդ, հայտնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---