Բաքուն հայտարարել է, թե պատրաստ է ԼՂ կարգավորման շուրջ բանակցությունների10 մայիսի 2018 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է բանակցել ղարաբաղյան կարգավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Բաքուն կոչ է անում ՀՀ քաղաքական ղեկավարությանը «չկրկնել իր նախորդների սխալները»: ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում է առաջարկում։ Նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ «Մենք դեռ հուսով ենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի իր նախորդների սխալները, կվարի առողջ քաղաքականություն և կաշխատի քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ խաղաղ գոյակցության համար»,-ասել է Հաջիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանում տևական խաղաղության ու անվտանգության հաստատմանը, հնարավորություններ կստեղծի բազմակողմ տարածաշրջանային գործակցության համար»,-ասել է նա: «Այնպես, որ գնդակը հայկական կողմում է և պետք չէ նորից հեծանիվ հորինել: Մեկ անգամ ևս ցանկանում են ընդգծել, որ Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ գոյություն ունեցող օրակարգի շուրջ հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով»,-ասել է Հաջիևը: Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։ «Հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն ու դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում։ Կառավարությունը հնարավոր բոլոր ջանքերը ներդնելու է ԼՂ հակամարտության կարգավորման համար՝ ելնելով Արցախի ժողովրդի շահերից», – ընդգծել է Փաշինյանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |