Էրդողանը «ողջամիտ մոտեցում» է սպասում ՀՀ ղեկավարությունից

Էրդողանը «ողջամիտ մոտեցում» է սպասում ՀՀ ղեկավարությունից

PanARMENIAN.Net - Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի դրական պատկերից: Այսպիսի հայտարարություն է արել պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենաով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում, որտեղ անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Թուրքիայի նախագահը Հայաստանին է անդրադարձել՝ խոսելով Կովկասում և Միջին Ասիայում տիրող իրավիճակի մասին, հայտնում է Ermenihaber-ը:

«Մենք աջակցում ենք Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղության, բարօրության և զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Այս դրական պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ այս երկրի ղեկավարությունից ողջամիտ մոտեցում և սթափ դատողություն կտեսնենք», -ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 11-ին, պատասխանելով լրագրողների հարցրերին, անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում խոսել էր նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Փաշինյանն ասել է, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն` առանց նախապայմանների։ «Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև երկու երկրների հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման լինել երրորդ երկրի հետ հարաբերությունը»,- ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---