Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:Ուղերձում մասնավորապես ասված է.«Հայաստանի Հանրապետության վարչապետ, հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»:

Ռոուհանին հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինի երկկողմ հարաբերությունների օրեցօր զարգացմանը և խորացմանը:

«Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն»,-ասվում է ուղերձում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---