Մուսասի. Հպարտ եմ, որ իշխանափոխությունը ՀՀ-ում առանց զոհերի էր (վիդեո) 25 մայիսի 2018 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայում բնակվող խառը մարտարվեստի մարտիկ Գեղարդ Մուսասին հպարտանում է Հայաստանում խաղաղ և անարյուն անցած իշխանափոխությամբ: Այդ մասին նա ասել է Haysport-ին տված հարցազրույցում: «Հպարտ եմ, որ ոչ մի զոհ չեղավ: Նրանք արեցին դա: Չգիտեմ, եղել է արդյոք նման բան այլ երկրում: Ոչ մի զոհ չեղավ, և ես շատ ուրախ եմ»,-ասել է Մուսասին: Ըստ նրա, նա հիացած է՝ կանխազգալով, թե ինչեր կարող է ապագայում տալ Հայաստանին «թավշյա հեղափոխությունը»: Նա նշել է, որ նախկին կառավարությունը կոռումպացված էր: «Մի մասը կարողություն ուներ, իսկ ժողովուրդն աղքատ էր: Հուսով եմ, որ նոր առաջնորդների օրոք երկիրը կփոխվի դեպի լավը»,-ասել է Մուսասին: «Հիմա մնում է միայն հետևել փոփոխություններին...Շատ տևական ժամանակ էր վերնախավը յուրացնում փողերը, իսկ ժողովուրդն աղքատանում էր»,-նշել է մարտիկը: Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում ընդդիմությունը հասավ երկրի գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ վարչապետ դարձավ բողոքները ղեկավարած Նիկոլ Փաշինյանը: ԱԺ-ում, սակայն, ՀՀԿ-ն պահպանում է մեծամասնությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |