Սերենա Ուիլյամս. Պատվավոր հայուհի եմ, մտադիր եմ Հայաստան այցելել

Սերենա Ուիլյամս. Պատվավոր հայուհի եմ, մտադիր եմ Հայաստան այցելել

PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար և բարերար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն իրեն պատվավոր հայուհի է անվանել և խոստացել է Հայաստան այցելել: Այդ մասին հայտնում է Ubitennis սպորտային ռեսուրսը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ամուսինս հայ է, վերջերս շատ բան եմ իմանում հայերի մասին, ես պատվավոր հայուհի եմ: Ինձ դուր է գալիս, որ նրանք այդքան հպարտ են: Ես մտադիր եմ այցելել Հայաստան, չգիտեմ այս տարի թե հաջորդ, դա ուրախ է լինելու»,-նշել է թենիսիստուհին:

36-ամյա Ուիլյամսն ու 34-ամյա Օհանյանը 2017-ի սեպտեմբերի 1-ին դուստր ունեցան, որին անվանեցին Ալեքսիս Օլիմպիա: Ուիլյամսը ռեկորդակիր է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի միանձնյա մրցույթներում հաղթանակների քանակով, նա 23 տիտղոս ունի: Բացի այդ նա 4 անգամ ոսկի է շահել Օլիմպիական խաղերում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---