ՀԲ-ն 2018-ին 4.1% տնտեսական աճ է կանխատեսել ՀՀ համար 6 հունիսի 2018 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիս ամսվա զեկույցը, որի համաձայն 2018-ին Հայաստանում կանխատեսվում է տնտեսության 4.1% աճ: Զեկույցում նշվում է, որ չնայած 2017-ի վերջում գործարար ակտիվության բարձր ցուցանիշին, տնտեսական աշխուժացման դինամիկան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գնալով ավելի չափավոր է դառնում՝ արտահանման աճի դանդաղման և հարկաբյուջետային քաղաքականության խստացման ֆոնին: Ըստ զեկույցի, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դանդաղել են, այն կլինի 3.1 տոկոս: Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում՝ այդ թվում և Հայաստանում, տնտեսական աճն ավելի չափավոր կդառնա: 2018-ին այդ երկրներում միջին աճը կկազմի 3.2 տոկոս, իսկ 2019-ին կնվազի՝ հասնելով 3.1 տոկոսի: 2019 և 2020-ին ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսում է 4% աճ: Ռուսաստանում 2018-ին ակնկալվում է 1.5 տոկոս տնտեսական աճ, 2019-ին ու 2020-ին՝ 1.8 տոկոս: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նավթի գնաճի ազդեցությունը և վարկաբյուջետային քաղաքականության մեղմացումը չեզոքացվում են նավթի արդյունահանման նվազեցմամբ և տնտեսական պատժամիջոցների հետ կապված անորոշ վիճակով: Ադրբեջանում 2018-ին կանխատեսվում է 1.8 տոկոս աճ, իսկ հաջորդ տարիներին՝ 3.8 և 3.2 տոկոս համապատասխանաբար: Մյուս հարևան երկրում՝ Վրաստանում՝ 2018-ին 4.5 տոկոս, 2019-ին՝ 4.8 տոկոս, 2020-ին՝ 5 տոկոս: Թուրքիայում՝ 2018-ին ըստ կանխատեսումների կգրանցվի 4.5 տոկոս աճ, 2019-ին և 2020-ին՝ 4 տոկոս: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |