ՀՀ-ն մտադիր է ավելի շատ գազ ներկրել Իրանից և վերանայել սակագինը12 հունիսի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսի կեսերին հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան՝ Հայաստան իրանական գազի ներկրման ծավալների ավելացման և սակագների շուրջ բանակցությունների նպատակով: Այս մասին հայտնում է իրանական IRNA պետական գործակալությունը: Նշվում է, որ հայկական կողմը մտադիր է իրանական գազի ներմուծումը 1 մլն խմ-ից հասցնել 1,6 մլն խմ-ի: Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն հայտնել է, որ Երևանի ջերմային էլեկտրակայանն ավելի շատ իրանական գազի անհրաժեշտություն ունի: Նա հավելել է, որ գազը մատակարարվելու է հայկական կողմի արտադրած էլէներգիայի դիմաց: Բաբազադեն հավաստել է նաև, որ ՀՀ-Իրան խողովակաշարն ունակ է ՀՀ-ին ավելի մեծ ծավալով գազ մատակարարել: Հայաստանը իրանական գազ է ներկրում 2009 թվականից: Իրանը, 2017 թվականի մարտի 21-ից ի վեր, 250 մլն խորանարդ մետր բնական գազ է արտահանել Հայաստան: Նույն ժամանակահատվածում յուրքանչյուր 1 խմ գազի դիմաց Հայաստանից 3,2 կՎտ էլեկտրաէներգիա է ստացել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |