// IP Marketing video - START// IP Marketing video - END

Չիլինգարովը Փաշինյանից դստեր համար ՀՀ քաղաքացիություն է խնդրել

Չիլինգարովը Փաշինյանից դստեր համար ՀՀ քաղաքացիություն է խնդրել

PanARMENIAN.Net - Համաշխարհային ճանաչում ունեցող ռուսաստանաբնակ գիտնական, օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովը խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել իր դստերը:

Նա դիմել է այդ խնդրանքով Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ: «Դուստրս խնդրելու է ձեզ ՀՀ քաղաքացիություն տալ իրեն: Նա զբաղվում է բիզնեսով, բարեգործությամբ»,-ասել է Չիլինգարովը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը ՀՀ վարչապետի անունից հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, հայտնի գիտնական Յուրի Հովհաննեսյանը, դերասաններ Ստաս Նամինը, Միխայիլ Գալուստյանը, պրոդյուսեր Տիգրան Քյոսայանն ու նրա կինը՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, գործարարներ Վահե Ենգիբարյանը և Կամո Ավագումյանը և այլոք: Ներկա էին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը,Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել են Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Նրան այստեղ դիմավորել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եղել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում, կատարել մոմավառություն:

 Ուշագրավ
Ըստ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահի, իրավիճակը Հայաստանում անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա
«Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
«Մեր ռուս գործընկերների հետ կառուցողական և բովանդակային երկխոսություն ունենք երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով»,-ասել է աղբյուրը
Ըստ նրա, բանակացությունները հնարավոր են բացառապես խաղաղ մթնոլորտի պայմաններում