Կոտրելով բանկային կարծրատիպերը. Ստեղծարար և արդյունավետ աշխատանքային միջավայր՝ Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում

Կոտրելով բանկային կարծրատիպերը. Ստեղծարար և արդյունավետ աշխատանքային միջավայր՝ Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում

PanARMENIAN.Net - 2018-ի ապրիլից Ամերիաբանկի գլխամասային մասնաճյուղն իր գործունեությունը շարունակեց Երևանի կենտրոնում շահագործման հանձնված՝ միջազգային նորարարական չափանիշներով նախագծված «Կամար» բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնում: Կենտրոնի՝ 1910 թվականին թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով կառուցված Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի վերակառուցված շենքում է տեղակայված Բանկի «Կամար» մասնաճյուղը:

Սպասարկման սրահը կառուցված է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան, հագեցած գերժամանակակից տեխնոլոգիական միջոցներով: Սրան զուգահեռ, սրահում պահպանվել են հին երևանյան ճարտարապետության էլեմենտները՝ պատմական «Սև» շենքի տուֆե քարերը, համադրելով դրանք ժամանակակից դիզայներական լուծումների, բուսական անկյունի և բարձր տեխնոլոգիաների հետ:

Սրահում տեղակայված է նաև 4K որակի վիդեոպատ, իսկ կից գործում է 24/7 ռեժիմով ախատող Express Banking համակարգը: Երկրորդ հարկում մասնաճյուղի պրեմիում սրահն է:

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով, կառուցման օրվանից ի վեր այսօր արդեն բանկի «Կամար» մասնաճյուղի կողմից շահագործվող շենքը մշտապես ծառայել է ֆինանսական գործունեություն ծավալած կազմակերպություններին:

«Զբաղեցնում ենք շենքի առաջին վեց հարկը, այստեղ աշխատում է բանկի 550 աշխատակից: Շենքի բոլոր սենյակները բնական լույսի մուտք ունեն, ինչը կարևորվել է դեռ նախագծման ընթացքում: Բոլոր հարկերում կան հանգստի սենյակներ», - ասաց Ջրբաշյանը՝ հավելելով, որ աշխատակիցների արդյունավետ և ստեղծարար աշխատանքի համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ամերիաբանկի գրասենյակային չորս հարկի ինտերիերը ձևավորվել է «Ամերիա քաղաք» թեմայի շուրջ: Հարկերի միջավայրը խորհրդանշում է քաղաքի զարգացումը: Ներկայացված են հին Երևանը, արդյունաբերական դարաշրջանը խորհրդանշող ամերիկյան գործարար կենտրոնը (downtown), էկոլոգիական քաղաքն ու ապագայի նորարարական և տեխնոլոգիական աշխարհը:

Հանդիպումների սրահները կրում են հայ մեծերի անունները՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Մարտիրոս Սարյանի, Մեսրոպ Մաշտոցի, ինչպես նաև Հայաստանի հին տեղանունների՝ Մուշ, Անի, Կարին, Կարս, Վան, Կիլիկիա և ոչ միայն: Գրասենյակային տարածքներին՝ դիզայներական լուծումներին համապատասխան, տրվել են նաև աշխարհի հայտնի փողոցների, հրապարակների, ֆիլմերի անուններ, ինչպես օրինակ՝ Թայմս Սքուեր, Ուոլ Սթրիք և Ավատար:

Ընթերցեք նաև ՝ ««Կանաչ», նորարարական և երևանյան. «Կամար» բիզնես կենտրոնը եզակի է ամբողջ ՀՀ-ում»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---