2017-ի համեմատ 5 ամսում ՀՀ-ից ծիրանի արատահանումն աճել է մոտ 57.000%-ով

2017-ի համեմատ 5 ամսում ՀՀ-ից ծիրանի արատահանումն աճել է մոտ 57.000%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունիսի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ծիրանի արտահանման ծավալները 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 57.000%-ով: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին, որ ընթացիկ տարվա առաջին ավելի քան հինգ ամսում արտահանվել է 14.752 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց:

Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 67.294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33.819 տոննայի դիմաց:

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ մոտ 64.178 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա և Ռումինիա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---