ՄԱԿ-ի զեկույց. ՀՀ-ն աշխարհի նորարար նվաճումներով երկրներից է

ՄԱԿ-ի զեկույց. ՀՀ-ն աշխարհի նորարար նվաճումներով երկրներից է

PanARMENIAN.Net - Հայաստանը 68-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի նորարար տնտեսությունների վարկանիշում: Այդ մասին ասվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 10-ին: Այդպիսով երկիրն ընդգրկվել է նորարար նվաճումների առումով զարգացած երկրների թվում, թեև 2017-ին Հայաստանն այդ վարկանիշում զբաղեցնում էր 57-րդ տեղը:

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը 2007-ից ի վեր ամեն տարի կազմում է նորարարությունների գլոբալ ինդեքսը: Փորձագետները գնահատում են, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրները զարգացնում տնտեսությունների նորարար ոլորտներն ու փորձում դրանք կյանքի կոչել:

Նախկին ԽՍՀՄ երկրների թվում առաջատարն Էստոնիան է, որը զբաղեցնում է 24-րդ տեղը, Վրաստանը 59-րդն է, Ադրբեջանը՝ 82:

Նորարար զարգացման և առօրյա կյանքում նորարարությունների ներդրման առաջատարների առաջին տասնյակում են Շվեյցարիան, Նիդերլանդները, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Դանիան, Գերմանիան և Իռլանդիան:

Վարկանիշի վերջին հորիզոնականներում են Եմենը, Տոգոն և Բուրկինա Ֆասոն:

2018-ի վարկանիշում ընդգրկվել է 126 երկիր 80 ցուցանիշի հիման վրա՝ սկսած բջջային հավելվածների ստեղծումից, մինչև կրթության ծախսեր, գիտատեխնիկական հրապարակումներ ու մտավոր սեփականության հայտերի քանակ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---