Երևանում անարդյունավետ են համարում Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետ կանչելու կարգի հրապարակային քննարկումները

Երևանում անարդյունավետ են համարում Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետ կանչելու կարգի հրապարակային քննարկումները

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու ընթացակարգի վերաբերյալ հրապարակային քննարկումներն ու պարզաբանումները Երևանում անարդյունավետ են համարում: Այդ մասին «Ինտերֆաքսին» է հայտնել բարձրաստիճան աղբյուրը Երևանում, անդրադառնալով Մոսկվայի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի այն հայտարարությանը, որ Երևանից հնչած հայտարարությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու մասին ոչ պրոֆեսիոնալ են:

Խաչատուրովն անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

«Անարդյունավետ ենք համարում հրապարակային քննարկումներն ու պարզաբանումները ՀԱՊԿ-ի կանոնադրության, ընթացակարգերի կանոնների և այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք մեզ շատ լավ հայտնի են, և որոնք խստիվ պահպանելով է Հայաստանը կառուցում համագործակցությունը կազմակերպության շրջանակում»,-ասել է աղբյուրը Երևանում, գրում է «Ինտերֆաքսը»:

«Մեր ռուս գործընկերների հետ կառուցողական և բովանդակային երկխոսություն ունենք երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով, որն իրականացվում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն համապատասխան և շփման հուսալի խողովակներով», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը սեփական «դիվանագիտական աղբյուրների» վրա հղումով կոշտ արձագանք էր տարածել ՀՀ ԱԳՆ կողմից կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումներին հետևած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց սկսելու առաջարկին։«ՀՀ ԱԳՆ-ն հնչեցրել է ՀԱՊԿ անդամ-երկրներին իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկ՝ «սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց»։

«Լսել նման առաջարկներ հայտապես տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում փոփոխությունները չեն ազդել արտաքին-քաղաքական գերատեսչության կոլեկտիվի վրա, որն էլ վերջերս ներկայացրել էր ՀԱՊԿ-ին Խաչատուրովի թեկնածությունն ու, կարևորը, փայլուն գիտի ընթացակարգը, համաձայն որի հենց ՀՀ-ն պիտի մեկնարկի իր ներկայացուցիչ հանդիսացող գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը», - ասել է պետական գործակալության աղբյուրը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է, սակայն ազատ է արձակվել գրավի դիմաց։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---