ՏՏ-ն՝ ՀՀ տնտեսության զարգացման լոկոմոտիվ. Վարչապետը ներկայացրել է առաջընթացի կառուցվածքը

ՏՏ-ն՝  ՀՀ տնտեսության զարգացման լոկոմոտիվ. Վարչապետը ներկայացրել է առաջընթացի կառուցվածքը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը:

«Հայաստանում այդպիսի ներդրումային հետաքրքրություններ արդեն իսկ կան: Մենք ցանկանում ենք, որ այդ ներդրումներն ակտիվանան»,- ասել է վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ հետաքրքրություն կա Հայաստանում արևային էներգիայի պանելների արտադրության ոլորտում:

«Սա ևս շատ կարևոր է, քանի որ արևային էներգետիկան էներգետիկ ոլորտի ամենահզոր ճյուղերից մեկն է լինելու: Ես տեղյակ եմ, որ հետաքրքրություն կա նաև Հայաստանում հեռուստացույցի և կենցաղային այլ տեխնիկայի արտադրություն սկսելու և այսպես շարունակ: Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր, ինչը իր հերթին նախադրյալներ կսկսի ռազմարդյունաբերության զարգացման համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը ենթադրում է նաև բարձր վճարվող աշխատատեղերի ստեղծում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Հայաստանում ադամանդագործության և ոսկերչության ոլորտների զարգացումը: Նա հիշեցրել է, որ նախկինում ադամանդագործությունը բավականին զարգացած էր Հայաստանում, բայց դրամի փոխարժեքի բարձրացման և ադամանդի շուկայում տեղի ունեցած ազատականացման գործընթացի հետևանքով այդ ոլորտը Հայաստանում խնդիրներ է ունեցել:

«Հիմա կան ընկերություններ, գործարարներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ և մենք հույս ունենք, որ նրանք հաջողություն կունենան, իսկ կառավարությունն էլ ամեն ինչով կաջակցի», - ասել է վարչապետը:

Նա առանձնացրել է նաև թեթև արդյունաբերության, կրթության և գիտության, ինչպես նաև առողջապահության արտահանման ոլորտի զարգացումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---