Քիմ Քարդաշյանը ևս մեկ ցմահ դատապարտյալի կօգնի

Քիմ Քարդաշյանը ևս մեկ ցմահ դատապարտյալի կօգնի

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կպայքարի ևս մեկ ցմահ դատապարտյալի ազատ արձակման համար, որը պատիժ է կրում թմրանյութերի վաճառքի համար: Այդ մասին նա ինքն է հայտարարել:

Այս անգամ Քարդաշյանը կփորձի օգնել 30-ամյա Քրիս Յանգին, որը ցմահ պատիժ է կրում Քենտուկի նահանգի Լեկսինգտոնի դաշնային բանտում՝ կոկաին և մարիխուանա վաճառելու համար, գրում է BBC-ին:

Յանգը կալանավորվել է 22 տարեկանում:

«Դա այնքան անարդար է: Նա 30 տարեկան է: Գրեթե 10 տարի արդեն պատիժ է կրել»,-ասել է Քարդաշյանը Ջեյսոն Ֆլոմին տված հարցազրույցում, որը ևս կալանավայրերի բարեփոխման կողմնակից է:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանի խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատեց թմրանյութերի համար ցմահ դատապարտված 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնի կալանքի ժամկետը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Քիմ Քարդաշյանին, նրանք քննարկել էին քրեական իրավունքի հնարավոր բարեփոխումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---