ՔԿՀ-ն պարզաբանել է ՄԻՊ-ին. Հայկ Կյուրեղյանն ազատ կարձակվի

ՔԿՀ-ն պարզաբանել է ՄԻՊ-ին. Հայկ Կյուրեղյանն ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2014-ին օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի պատժի կրման փակ ռեժիմը փոխվել է բաց ռեժիմի:

Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված պարզաբանման՝ օրենսդրորեն սահմանված կարգի համաձայն Հայկ Կյուրեղյանին երեք անգամ մեկ ամսով տրամադրվել է կարճաժամկետ մեկնում, վերջին մեկնման ժամկետը լրացել է սեպտեմբերի 10-ին: Հայկ Կյուրեղյանը հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրել է դիմում ևս մեկ ամսով կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ:

Պարզվել է, որ նրա կողմից ներկայացված դիմումի քննարկումը հետաձգվել է «Շանթ» 2018 ռազմավարական հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժությունների անցկացման հիմքով, սակայն սեպտեմբերի 13-ին նրա դիմումը կբավարարվի:

Օրվա ընթացքում սահմանված համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո Հայկ Կյուրեղյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կտրամադրվի կարճաժամկետ մեկնում, այսինքն՝ նա ազատ կարձակվի:

2014 թվականին Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բարձրացել էր կայանված մեքենաների մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ:Այդ օրը ընթանում էր 2013 թվականի նոյեմբերի 5-ին ոստիկանության հետ բախումներից հետո ազատազրկվածՇանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը:

Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---