Հակառակորդը գնդակոծել է Չինարին. Հայկական կողմը պատասխանել է

Հակառակորդը գնդակոծել է Չինարին. Հայկական կողմը պատասխանել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08։30-ից, ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակել է Տավուշում պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ Չինարի գյուղի վրա։ «Առավոտի» փոխանցմամբ, հայտնել է գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։

Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին:

Սաղոյանի փոխանցմամբ, ադրբեջանական զինուժի գնդակոծությանը հայկական պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել:

Ավելի վաղ, հակառակորդը գնդակոծել էր սահմանամերձ Ոսկեվազն ու Բաղանիսը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---