Տրյուդոյի գրառումը՝ Փաշինյանի հետ ծանոթանալուց հետո. «Հաճելի էր, սպասում եմ երևանյան հանդիպմանը»

Տրյուդոյի գրառումը՝ Փաշինյանի հետ ծանոթանալուց հետո. «Հաճելի էր, սպասում եմ երևանյան հանդիպմանը»

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծանոթացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետին:

«Հաճելի էր հանդիպել Ձեզ, պարոն վարչապետ, սպասում եմ Ձեզ հետ հանդիպմանը հաջորդ ամիս՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում», - մասնավորապես գրել է նա:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հոկտեմբերին կայցելի Հայաստան:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարի և 100 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---