Բոլթոնը կայցելի ՀՀ ՝ ԱՄՆ շահերն «անվտանգության ոլորտում առաջ մղելու նպատակով»

Բոլթոնը կայցելի ՀՀ ՝ ԱՄՆ շահերն «անվտանգության ոլորտում առաջ մղելու նպատակով»

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Հայաստան: Այցի նպատակն է առաջ մղել «ԱՄՆ շահերնանվտանգության ոլորտում»: Այդ մասին բարձրաստիճան պաշտոնյան գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Այցը կլինի տարածաշրջանային, նա կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,-ասվում է Բոլթոնի գրառման մեջ:

Բոլթոնը պահպանողական դիվանագետ է համարվում, 2015-ին նա կոչ էր արել ԱՄՆ-ին ռումբ նետել Իրանի վրա: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Բոլթոնը նշանակվել է 2018-ի ապրիլին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---