ՀՀ-ն 2 կետով բարելավել է դիրքերը մրցունակություն համաշխարհային վարկանիշում17 հոկտեմբերի 2018 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 140 երկրի շարքում զբաղեցրել է 70-րդ տեղը Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) հրապարակած «Մրցունակություն համաշխարհային ինդեքս - 2018» վարկանիշում՝ 2017 թվականի համեմատ բարելավելով իր դիրքը 2 կետով: Վարկանիշը կազմվում է՝ հիմնվելով 12 հիմնական չափորոշիչի՝ պետական կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական ցուցանիշների, առողջապահության, կրթության ոլորտների, աշխատաշուկայի վրա և այլն: Հայաստանն առաջընթաց է գրանցել 12 ուղղությունից 11-ում, հետընթաց է գրանցվել մակրոտնտեսական միջավայրում: Վարկանիշում Հայաստանը շարունակում է հետ մնալ հարևան երկրներից՝ մասնավորապես Ադրբեջանից, որն աղյուսակում զբաղեցնում է 69-րդ տեղը, և Վրաստանից՝ 66-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Սինգապուրը, Գերմանիան, Շվեյցարիան, Ճապոնիան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |