ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ 9 սեպտեմբերի 2002 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության չկարգավորված լինելու եւ մարտական գործողությունների վերսկսման սպառնալիքի առկայության պատճառով` ԼՂՀ իշխանությունները առաջիկայում եւս պետք է լուրջ ուշադրություն դարձնեն երկրի պաշտպանունակությանը, պահպանեն ԼՂՀ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ռազմական շինարարության տեմպերը: Իր պաշտոնավարությունը ստանձնելու կապակցությամբ ելույթում այդ մասին է հայտարարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, որը օգոստոսի նախագահական ընտրություններում վերընտրվել է երկրորդ ժամկետով: Ցավոք սրտի, նշել է Ղուկասյանը, Ադրբեջանի քարոզչական մեքենան շարունակում է ուժգնացնել հակահայկական հիստերիան` ներշնչելով իր քաղաքացիներին ղարաբաղյան հարցի ուժային լուծման անհրաժեշտությունը: Այդ ամենը, ընդգծել է ԼՂՀ նախագահը, վկայակոչում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում կամ անկարող է հաշվի առնել ստեղծված աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական իրողությունները եւ դրանց հիման վրա որոնել հիմնախնդրի լուծման երկուստեք ընդունելի ուղիներ: Դա է իրական ֆորմատով` այսինքն ղարաբաղյան կողմի պարտադիր իրավահավասար մասնակցությամբ, բանակցային գործընթացը չվերսկսելու պատճառը: Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության, հարցի վերջնական քաղաքական լուծումը ավելի քան բարդ է: Այդ պատճառով ԼՂՀ դիվանագիտությունը առաջիկայում եւս կպնդի ղարաբաղյան կողմի ներգրավման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է նաեւ Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունների, մեր ապագա հարաբերությունների հեռանկարների հետ կապված բոլոր հարցերի քննարկման, ընդգծել է ԼՂՀ նախագահը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, համոզված է նա: Միեւնույն ծամանակ ԼՂ ղեկավարը ամբողջ պատասխանատվությամբ հայտարարել է, որ «ռազմական ուժ կիրառելու եւ Ղարաբաղի անկախության դեմ ոտնձգություն անելու Ադրբեջանի ցանկացած փորձ արժանի հակահարված կստանա ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |