Samsung-ը Galaxy S10-ի 3 տարբերակ կթողարկի

Samsung-ը Galaxy S10-ի 3 տարբերակ կթողարկի

PanARMENIAN.Net - Samsung Galaxy S10 առաջատար սմարթֆոնի ամենաէժան տարբերակը կարող է միայն 64 ԳԲ ներկառուցված հիշողություն ունենալ: Այդ մասին իր նոր արտահոսքում հայտնել է SlashGear ռեսուրսը:

Ըստ աղբյուրի, Samsung Galaxy S10-ը ներկայացված կլինի 3 տարբերակով, որից յուրաքանչյուրն միտված կլինի iPhone XR-ին, iPhone XS-ին կամ iPhone XS Max-ին:

Galaxy S10 Lite (SM-G970x) տարբերակը մրցակից կլինի iPhone XR-ի համար: Այն կունենա հարթ 5,8 դյույմանոց դիսփլեյ, մատնահետքերի սքաներ կողային մասում և 4G մոդեմ: Գինը կլինի 750 դոլար, գրում է Ferra.ru-ն:

Galaxy S10 (SM-G973x) ստանդարտ տարբերակը որպես մրցակից նկատի ունի iPhone XS-ը: Այն հագեցած է 5,8 դյույմանոց և կլորացված անկյուններով դիսփլեյով, որն ինտեգրված կլինի մատնահետքերի սքաների էկրանի հետ, 5G մոդեմ, առնվազն 128 ԳԲ ներկառուցված հիշողություն կամ նույնիսկ, հնարավոր է, 512 ԳԲ՝ UFS 3.0 ստանդարտի Գինը կլինի մոտ 1000 դոլար:

Galaxy S10 Plus (SM-G975x)-ը մրցակից կլինի iPhone XS Max համար: Այն կունենա 6,4 դյույմանոց դիսփլեյ կլորացված անկյուններով, որն ինտեգրված կլինի մատնահետքերի սքաների էկրանի հետ, 5G մոդեմ, առնվազն 128 ԳԲ ներկառուցված հիշողություն, գուցե, 256 կամ նույնիսկ 512 ԳԲ ՝ UFS 3.0 ստանդարտի: Գինը կլինի մոտ 1100 դոլար:

Samsung Galaxy S10 շարքի սմարթֆոնների պաշտոնական շնորհանդեսը կարող է տեղի ունենալ փետրվարի 24-ին՝ Բարսելոնայում MWC 2019 ցուցահանդեսի բացմանն ընդառաջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---