Մեկ ամսում ՀՀ արտաքին պարտքը նվազել է մոտ $25.5 մլն-ով

Մեկ ամսում ՀՀ արտաքին պարտքը նվազել է մոտ $25.5 մլն-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի սեպտեմբերի ամսին օգոստոսի համեմատ Հայաստանի արտաքին պարտքը նվազել է մոտ կես տոկոսով կամ մոտ $25.5 մլն-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, եթե օգոստոսին ՀՀ արտաքին պարտքը կազմել է $5.436 մլրդ, ապա սեպտեմբերին այն հասել է $5.411 մլրդ-ի:

Պետական պարտքը սեպտեմբերին կազմել է $6.740 մլրդ, իսկ օգոստոսին՝ $6.762 մլրդ՝ նվազելով մոտ 0.3%-ով:

Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ արտաքին պարտքը հուլիսի համեմատ աճել էր մոտ $3,5 մլն-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---