Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում «վաֆելնիցա» տիպի գծանշում կհայտնվի

Կոմիտաս-Վաղարշյան   խաչմերուկում  «վաֆելնիցա» տիպի գծանշում կհայտնվի

PanARMENIAN.Net - Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառությունը:

Նշանը կարգելի մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Ավելի վաղ ՃՈ-ն հայտնել էր, որ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում 2018 թվականի հոկտեմբերի 31-ին դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ կարվեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---