Երևանը ռուսաստանցիների համար նոյեմբերի տոներին բյուջետային ուղղությունների թվում է

Երևանը  ռուսաստանցիների համար նոյեմբերի տոներին բյուջետային ուղղությունների թվում է

PanARMENIAN.Net - Երևանը նոյեմբերի տոներին ռուսաստանցիների համար նախընտրելի 5 բյուջետային ուղղություններում է ընդգրկվել: ՌԻԱ Նովոստին ռուսաստանցի ճանապարհորդներին տոնական օրերն անիմաստ չանցկացնելու և հաճելի տպավորություններ ստանալու համար հորդորում է այցելել Երևան, Ամստերդամ, Բեռլին, Հելսինկի և Պրահա

Նշվում է, որ Երևան հասնելու համար վիզա հարկավոր չէ, ինքնաթիռով ճանապարհը 3 ժամ կտևի:

Հոդվածի հեղինակը գրում է, որ թեև Երևանն այնքան էլ մեծ քաղաք չէ, բայց այնուամենայնիվ խորհուրդ է տրվում բնակարան վարձել կամ հյուրանոց ընտրել քաղաքի կենտրոնում՝ ժամանակը խնայելու համար: Նշվում է, որ կենտրոնը Հանրապետության հրապարակի շրջակա տարածքն է, իսկ հրապարակը համարվում է Երևանի խորհրդանիշնը, որի զարդն են երգող շատրվանները: Նշվում է, որ հենց այդտեղ կարելի է էքսկուրսիոն տուրեր գնել դեպի ՀՀ մյուս քաղաքներ:

Հրապարակից ոչ հեռու է գտնվում Վերնիսաժը, որտեղ առևտուրն առավել աշխույժ է հանգստյան օրերին: «Իսկ Վերնիսաժից քիչ հեռու քաղաքի ամենամեծ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է գտնվում: Նրանք, ովքեր ցանկանում են օրը գնումներին նվիրել, պետք է Հյուսիսային պողոտա գնան, որտեղ բազմաթիվ են բուտիկներն ու սրճարանները և որն, ի վերջո, ձեզ կբերի Կարապի լճի և Օպերայի մոտ»,-ասվում է հոդվածում:

Իսկ կոնյակի սիրահարներին հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս համտեսի գնալ «Արարատ» և «Նոյ» գործարաններ:

Նշվում է, որ ինքնաթիռի տոմսը 15.000 ռուբլի է (մոտ 110.000 դրամ):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---