Նախարարի պաշտոնակատար. Իրանի առաջարկած գազի գինը $10-ով ռուսականից թանկ է13 նոյեմբերի 2018 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նա ընդգծել է, որ բանակցություններ եղել են նախորդ նախարարի պաշտոնավարման ժամանակ, և Իրանից ստացվող գազը մոտ 10 դոլարով թանկ է եղել, քան ՌԴ-ինը, հայտնում է Aysor.am-ը։ Հայաստանը ՌԴ-ից գազը գնում է ցածր գնով՝ 150 դոլար 1000 խմ համար. բայց տնային տնտեսություններին այն հասնում է մոտ 290 դոլարով։ «Մենք իրանական գազը դիտարկում ենք երկրորդ սնուցման համատեքստում: Այսօր ունենք երկկողմանի գազի մատակարարում, երբ վթար է լինում ռուսական գազատարի վրա, մենք իրանական կողմից համաձայն պայմանավորվածության՝ մեծացնում ենք ծավալները: Բայց այսօր գումարային գործարք չկա, քանի որ իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ», - ընդգծե; է նա: Նախարարի պաշտոնակատարը նաև նկատել է, որ եթե այսօր գազի ավելի էժան գնի առաջարկ լինի, կքննարկեն այդ հարցը։ Այն դիտարկմանը, թե արդյոք տեսնում է հնարավորություն սակագանի նվազեցման համար, Բաղրամյանն ասել է, որ հարցը քննելու համար ստեղծվել է հանձնաժողով և դրա շրջանակներում այդ հարցի պատասխանը կտրվի. «Բնականաբար բանակցում ենք, որպեսզի նվազեցնենք», - հավելել է նա։ Ավելի վաղ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:«Գազի սակագնի հետ կապված այս պահին բանակցություններն ընթանում են և սահմանին գազի գնի ձևավորման, և ներքին կառուցվածքի հետ կապված»,- նշել էր Բաղրամյանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |