Մնացականյան. ՀՀ-ն ամերիկյան զենք գնելու առաջարկ չի ստացել16 նոյեմբերի 2018 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ամերիկյան զենք գնելու առաջարկ չի ստացել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարության մասին, որ ՀՀ-ն կարող է ամերիկյան զենք գնել: «Ոչ մի առաջարկ Հայաստանը չի ստացել: Ավելին, մեր երկիրը գտնվում է շատ զգայուն մի տարածաշրջանում, որտեղ չկարգավորված հակամարտություն կա, և խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտը, շատ կարևոր են մեզ համար: Սպառազինությունների մրցավազքը նման պայմաններում շատ վտանգավոր է»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ երբ Հայաստանը դժգոհություն է հայտնում Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ՝ շեշտում է, որ «չի կարող վերաբերվել դրան որպես զուտ գործարքի, այլ ընկալում է որպես զենք, որը խլում է հայրենակիցների կյանքը՝ զինվորների, քաղաքացիական բնակչության»: «Ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին առնչվում է մարդկանց, խոսքը 150.000 մարդու ֆիզիկական անվտանգության մասին է: Եվ մենք արել և անելու ենք ամեն հնարավորը նրանց էքզիստենցիալ անվտանգության պատշաճ ապահովման համար: Բնականաբար ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել մեր մարտունակությունն ու որպես այդ մարդկանց երաշխավոր գործելու վճռականությունը: Միևնույն ժամանակ, Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ առաջացած խնդիրներին: Նա ասել է, որ Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար երկիրը լավ կադրային ներուժ ունի: Մնացականյանը շեշտել է նաև, որ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գործող քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, քանի որ ծագել էին ներքին բնույթի իրավական խնդիրներ: «Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի հենց սկզբից տարանջատի կազմակերպությունն ու մեր երկրի ներքին խնդիրները»,-ասել է Մնացականյանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |