ՀՀ-ում կենցաղային տեխնիկայի գործարան է բացվելու

ՀՀ-ում կենցաղային տեխնիկայի գործարան է բացվելու

PanARMENIAN.Net - Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրություն է բացվելու: Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատարՆիկոլ Փաշինյանը՝ չհայտնելով դրա մասին այլ մանրամասներ։

Նա նշել է, որ կառավարությունը չի ձգտելու ապահովել տնտեսական ցուցանիշների թվային աճ նախկին մոդելի՝ հանքարդյունաբերության կամ բուքմեյքերների ցուցանիշների աճի հաշվին:

Փաշինյանը հավելել է, որ դրանով է բացատրում ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղեցման կամ նվազման միտումները։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ հայկական տնտեսությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում։ «Այսօր տնտեսության հենասյուներն են՝ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բուքմեյքերները։ Կարկուտը եկավ՝ ՏԱՑ-ը կնվազի, կարկուտը չեկավ՝ կավելանա, սա 21-րդ դարի խոսակցություն չէ», - ասել է նա, շեշտելով, որ գործող համակարգն անպայման փոխվելու է։

Որպես տնտեսության վերափոխման օրինակ Փաշինյանը բերել է Սևանի շաքարի գործարանի սպասվող վերագործարկումը՝ շեշտելով, որ մի քանի ամիս առաջ անհնար էր նման բան պատկերացնել։

Ասուլիսի ընթացքում հրապարակվել է նաև հոկտեմբերի ՏԱՑ ցուցանիշը. սեպտեմբերի նկատմամբ այն կրճատվել է 5%-ով, 2017-ի հոկտեմբերի նկատմամբ` աճել է 3%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---