Մենուա Հարությունյանի ձիով արշավը, «քաղաքական բայղուշները». Քարոզարշավ, օր 6-րդ

Մենուա Հարությունյանի ձիով  արշավը, «քաղաքական բայղուշները». Քարոզարշավ, օր 6-րդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վեցերորդ օրը, առանձնացավ նախընտրական պասիվ տրամադրություններով։ Սրանով հանդերձ քարոզարշավը շարունակվեց ՀՀ բոլոր բնակավայրերում, սոցիալական ցանցերում և մեդիայում: PanARMENIAN.Net ն ամփոփում է նախընտրական քարոզարշավի վեցերորդ օրը:

«Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր...»

«Հայաստանի հանրապետական, կուսակցության» համամասնական ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ արեց հավատալ մտագոհ մարդկանց «ձայնի կարևորությանը»:

«Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարևոր է», - գրեց նա։

Բայղուշների մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշիքնի առաջնորդ Նիկոլ Փաշինայնը Մեղրիում նախընտրական հանդիպման ընթացքում խոսեց «քաղաքական բայղուշության» մասնին։

«Ընդհանրապես, այս ընտրություններին արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենք իրենց բայղուշությանը վերջ տան»,- հայտարարեց Փաշինյանը:

Մենուա Հարությունյանը Դավիթ Բեկի պես ձիով շրջեց Կապանում

«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի 9-րդ համար Մենուա Հարությանյանը Կապանում ձիով շրջելով քարոզարշավ իրականացրեց։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ ոգեշնչվել է Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդներից Դավիթ Բեկի օրինակով, որը նույնպես շրջել է ձիով Սյունիքի բնակավայրերում։

Ծառուկյանի «սրտից արյուն է գնում»

Աշտարակ քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այս օրերին իրեն շատ մարդիկ են մոտենում օգնության համար։

«Մարդիկ հարցերով խնդրում են, սրտիցս արյուն ա գնում, որ անմիջապես լուծում տամ, բայց, գիտեմ՝ վաղը-մյուս օրը պետք է ասեն՝ Ծառուկյանը ընտրակաշառք տվեց, որ ձայն տան», - ասաց Ծառուկյանը։

Նախորդներին պատժելը՝ «Սասնա ծռերի» հիմնական առաքելություն

«Սասնա ծռեր» կուսակցությունը հանդիպումներ անցկացրեց Կոտայքի մարզում: Եղվարդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Գարեգին Չուգազսյանը ներկայացրեց իրենց ծրագիրը՝ նշելով, որ հիմնական անելիքներից մեկը նախորդ ռեժիմին պատասխանատվության ենթարկելն է։

«Ամենակարևոր հարցը, որ բարձրացնում ենք, հին ռեժիմին պատասխանատվության ենթարկելն է»,– ասաց նա:

Մանվել Գրիգորյանի՝ ապօրինի գույքի մասին

Փաշինյանը հայտարարեց, որ Հատուկ քննչական ծառայությունը պարզել է՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ՝ Արմավիրի և Տավուշի մարզերում, սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով:

Նա նշեց, որ Տարածքային և զարգացման նախարարությունն արդեն գրություններ է ուղարկել համայնքներին՝ հորդորելով դիմել դատարաններ և վերադարձնել այդ գույքը:

«Արմավիրում 475 հեկտար տարածք, Դիլիջանում՝ առողջարան կվերադարձվեն համայնքներին: Մենք քայլ առ քայլ ժողովրդից գողացվածը հետ ենք բերելու»,- նշեց Փաշինյանը:

Ընթերցեք նաև՝ «Սորոսի չկերած հաց-պանիրն ու 300 կգ մանդարինը․ Քարոզարշավ, օր 5»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---