Ռուսատանն ու Հայաստանը պատրաստ են ջանքեր ներդնել Կովկասում երկաթուղային հեռահաղորդակցության շահագործումը վերականգնելու համար

PanARMENIAN.Net - «Ռուսաստանն ու Հայաստանը կողմ են Կովկասի երկաթուղային եւ այլ հեռահաղորդակցության շահագործումը վերականգնելուն եւ պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ»,- ասվում է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի համատեղ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Երեւանն ու Մոսկվան «համակարգելու են իրենց արտաքին քաղաքական գործունեությունը համատեղ համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով` ուղղված Հարավային Կովկասում անվտանգությասն ապահովմանը, կայունությանն ու համագործակցության զարգացմանը»:



Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կողմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով արդար, բոլոր կողմերի համար ընդունելի հիմքի վրա: Կողմերը ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կառուցողական ջանքերը` ուղղված հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---