Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություն սկսել Սիրիայում![]() 20 դեկտեմբերի 2018 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ինտենսիվ աշխատանք է տանում Սիրիայում ռազմական գործողություն սկսելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Սա Անկարայի առաջին պաշտոնական հայտարարությունն է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը Սիրիայից: «Այժմ մեր առջև Մանբիջն ու Եփրատի արևելքն են: Մենք ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է զինվորականը, հայտնում է ՏԱՍՍ-ը NTV հեռուստաալիքի վրա հղումով: Մինչդեռ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի ցանկացած միակողմանի գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում «անթույլատրելի է և լուրջ մտավախությունների առիթ է տալիս:: «Մենք նման գործողությունները կհամարենք անընդունելի»,-հավելել է նա: Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Եփրատի արևելյան ափին քրդական կազմավորումների դեմ ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին: YPG ջոկատները գործում են միայն Սիրիայում, մոտ են Թուրքիայում արգելված ՔԱԿ-ին: Թուրքիան երկու կազմակերպությունները համարում է ահաբեկչական, սակայն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ահաբեկչականների ցանկում են ընդգրկել միայն ՔԱԿ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |