€6.5 մլն՝ Ատոմակայանի սթրես-թեստերին

€6.5 մլն՝  Ատոմակայանի սթրես-թեստերին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 20-ի նիստում հաստատել է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման և սթրես-թեստերի իրականացման առաջարկությունների մասին» ֆինանսավորման համաձայնագիրը:

Համաձայնագրի գործողության նախապես գնահատված ընդհանուր արժեքը կազմում է €6.5 մլն: Համաձայնագրի կատարման ժամկետն 96 ամիս է:

ՀՀ և ԵՄ միջև միջուկային անվտանգության ոլորտում էներգետիկ գործակցությունը սահմանված է 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դրույթներով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---