ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հունվարի 16-ին

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հունվարի 16-ին

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հանդիպումը տեղի կունենա Փարիզում, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը «պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր