ՊԵԿ-ում 128 աշխատող է կրճատվել

ՊԵԿ-ում 128 աշխատող  է կրճատվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, կոմիտեի 128 աշխատակից է կրճատվել:

«Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կատարվել է առանձին, կոլեգիալ որոշում։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում գնահատվել են ՊԵԿ 580 աշխատակցի կարողությունները»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ «ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարվել է լավի և լավագույնի միջև:

Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր նաև, որ 2018 թվականին պետական բյուջե զուտ մուտքերը կազմել են 1.360 տրիլիոն դրամ: Մինչդեռ 2017 թվականի բյուջետային մուտքերը կազմել են 1.141 տրիլիոն դրամ. նախորդ տարվա ցուցանիշը 2017-ի համեմատ աճել է 194 մլրդ դրամով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---