ԶՈւ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին է մասնակցել

ԶՈւ ԳՇ պետը   ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին է մասնակցել

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նիստն անցկացվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով:

Այն նվիրված էր ռազմական ու քաղաքական տեսանկյունից «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքի շուրջ կարծիքների փոխանակմանը, կոալիցիոն ուժերի երկարաժամկետ խնդիրների և Աֆղանստանի զարգացման հեռանկարների քննարկմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---