Փաշինյան․ Օտարերկրյա ներդրումներն աճել են 50%-ով

Փաշինյան․ Օտարերկրյա ներդրումներն աճել են 50%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ համաձայն ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալների, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։

Նախորդ տարվա երրորդ եռամսյակում ուղղակի ներդրումների ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է $75.5 մլն՝ 2017 թվականի $50.9 մլն-ի դիմաց։

2018 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են $94.2 մլն, երկրորդ եռամսյակում՝$8.9 մլն։

2018 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---