Մեսչյան. Երևանում մետրոյի 2 կայարան ու ճոպանուղի կկառուցվի24 հունվարի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Շատ շուտով Երևանում բավական ակտիվ շինարարություն կսկսի առանձնապես բնակելի ոլորտում: Այդ մասին հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ ամփոփելով աշխատանքային 100 օրը: Մեսչյանն ասել է, որ Աջափնյակ համայնքում մետրոյի երկու կայարան կկառուցվի: «Քանի որ ֆինանսական մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով և քաղաքը կապել Աջափնյակի հետ։ Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նոր Նորք համայնքն էլ, ըստ գլխավոր ճարտարապետի, ճոպանուղին կկապի քաղաքի կենտրոնի հետ։ Այս նախագիծն ավելի արագ կիրականացվի, քան՝ մետրոյի կայարան կառուցելը, քանի որ, Մեսչյանի խոսքով, ավելի համեստ ծախսեր է պահանջում։ Աշխատանքային 100 օրվա ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հասցրել է որոշ խնդիրներ լուծել, որոշ խնդիրներ էլ առաջացել են, և ճարտարապետը կարծում է, որ այդ օրերը բավական հետաքրքիր են եղել։ «Ինչպես ասում են՝ ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ, և շատ հետաքրքիր իրավիճակներ եղան», - ասել է Մեսչյանը։ Նա նշել է, որ այդ օրերի ընթացքում 4200 գործ է նայվել քաղաքաշինության ոլորտում, համաձայնեցվել է մոտ 300 նախագիծ, շինարարության թույլտվություն՝ շուրջ 170, քանդման թույլտվույթուն՝ 22։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |