Մեսչյան. Երևանում մետրոյի 2 կայարան ու ճոպանուղի կկառուցվի24 հունվարի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Շատ շուտով Երևանում բավական ակտիվ շինարարություն կսկսի առանձնապես բնակելի ոլորտում: Այդ մասին հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ ամփոփելով աշխատանքային 100 օրը: Մեսչյանն ասել է, որ Աջափնյակ համայնքում մետրոյի երկու կայարան կկառուցվի: «Քանի որ ֆինանսական մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով և քաղաքը կապել Աջափնյակի հետ։ Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նոր Նորք համայնքն էլ, ըստ գլխավոր ճարտարապետի, ճոպանուղին կկապի քաղաքի կենտրոնի հետ։ Այս նախագիծն ավելի արագ կիրականացվի, քան՝ մետրոյի կայարան կառուցելը, քանի որ, Մեսչյանի խոսքով, ավելի համեստ ծախսեր է պահանջում։ Աշխատանքային 100 օրվա ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հասցրել է որոշ խնդիրներ լուծել, որոշ խնդիրներ էլ առաջացել են, և ճարտարապետը կարծում է, որ այդ օրերը բավական հետաքրքիր են եղել։ «Ինչպես ասում են՝ ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ, և շատ հետաքրքիր իրավիճակներ եղան», - ասել է Մեսչյանը։ Նա նշել է, որ այդ օրերի ընթացքում 4200 գործ է նայվել քաղաքաշինության ոլորտում, համաձայնեցվել է մոտ 300 նախագիծ, շինարարության թույլտվություն՝ շուրջ 170, քանդման թույլտվույթուն՝ 22։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |