Սահակյանը հուսով է՝ ՀՅԴ-ն հատուկ ուշադրության կենտրոնում կպահի Արցախը

Սահակյանը հուսով է՝ ՀՅԴ-ն հատուկ ուշադրության կենտրոնում կպահի Արցախը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուսով է, որ ՀՅԴ-ն այսուհետ ևս հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու Արցախը: Այդ մասին նա ասել է հունվարի 25-ին ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հետ հանդիպմանը:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Արմեն Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունը կշարունակի գործուն մասնակցություն ունենալով Արցախի զարգացմանն ու զորացմանը:

Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Ստեփանակերտում հունվարի 16-ից մեկնարկած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովն ավարտել է աշխատանքները։ Ժողովը աշխատանքների ավարտին ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո: Բյուրոյի նախագահ է ընտրվելԱրմեն Ռուստամյանը:ՀՅԴ Բյուրոն իր հերթին անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Կանադայից Հակոբ Տեր-Խաչատրյանին:

ՀՅ դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը նաև հայտարարություն է ընդունել, որտեղ ասվում է, որ Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:Նշվում է նաև, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի` սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---